Ժողովրդագրական ճգնաժամը
Երեխաները ոչ միայն ապագան են, այլև բարեկեցիկ, կայուն և փոխկապակցված աշխարհի ճարտարապետները։
Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամը, հատկապես սահմանամերձ գյուղական համայնքներում, արդյունքն է կործանարար երկրաշարժերի և պատերազմների, որը էլ ավելի է խորացել ծնելիության ցածր մակարդակով և բարձր արտագաղթով։
Բնակչության նվազման շրջադարձային լուծման ամենատևական ձևը երեխաների և ընտանիքների համապարփակ աջակցությունն է՝ սկսած ծննդյան պահից մինչև չափահաս դառնալը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կյանքի առաջին տարիներին՝ ծննդյան պահից մինչև երեք տարեկանը։
Մեր ամենափոքրիկ քաղաքացիների կյանքի մեջ ներդրումներ կատարելը վճռորոշ նշանակություն ունի։ Պատասխանատու, գիտակից և կարեկից անհատների դաստիարակմամբ մենք ապահովում ենք ուժեղ և կենսունակ տեղական հասարակության հիմքը և ձևավորում մի սերունդ, որը դրական ազդեցություն կունենա համաշխարհային հանրության վրա։ Երեխաները ոչ միայն ապագան են. նրանք բարեկեցիկ, կայուն և փոխկապակցված աշխարհի ճարտարապետներն են։
Այս փոքր երկրի առջև ծառացած մարտահրավերները հսկայական են՝ մարդկային կորուստ, մեծածավալ գյուղատնտեսական հողերի ու հայկական համայնքները իրար կապող կենսական ճանապարհների կորուստ, ինչպես նաև հսկայական թվով փախստականներ, սահմանամերձ գյուղերի նկատմամբ շարունակական հարձակումներ։ Այս սպառնալիքները վտանգի տակ են դնում նրանց իսկ գոյությունը։
CERA-ն նպատակ ունի դիմագրավել այս մարտահրավերները՝ հետապնդելով կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Անմիջական օգնությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին ապահովել իրենց երեխաների հիմնական կարիքները՝ սնունդ, հագուստ և կրթական պարագաներ։ Երկարաժամկետ համապարփակ աջակցությունը ընդգրկում է հոգեբանական, սոցիալական, հուզական, մշակութային և բժշկական կարիքները՝ զուգակցված բարձրորակ ու փոխակերպող կրթությամբ։
Սա կհզորացնի մեր ամենափոքրիկ քաղաքացիներին ձևավորվելու որպես գիտակից անհատներ, ովքեր կստանձնեն առաջնորդող դեր իրենց համայնքներում և համաշխարհային հարթակում՝ ներդաշնակորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ լուծելու համընդհանուր մարտահրավերներ, ինչպիսիք են էկոլոգիական սպառնալիքները, շրջակա միջավայրի պահպանությունը և խաղաղ համակեցության խթանումը դիվանագիտության ու համագործակցության միջոցով։ Միասին նրանք կկառուցեն ավելի լուսավոր, միավորված և կայուն ապագա բոլորի համար։
