Մեր Առաքելությունը

Կրթության միջոցով հզորացումը այս կազմակերպության հիմնասյունն է։ Լինի դա երիտասարդ ծնողներին հղիության ընդհատումից հրաժարվելու և կյանքի ընտրություն կատարելու համար հզորացումը; ամենափոքրիկներին աջակցելը, որպեսզի դառնան կարողունակ, ինքնուրույն և պատասխանատու չափահասներ; երիտասարդ տղաներին ու աղջիկներին ոգևորելը, որ իրենց տեսնեն իրենց ընտրած մասնագիտության մեջ լավագույնը դառնալու ունակ անհատներ, որոնք կարող են մրցակցել և համագործակցել համաշխարհային մակարդակով; երիտասարդ սերնդին ոգեշնչելը՝ իրական ազգային միասնության ձգտելու, հաղթահարելով մարզային պատնեշներն ու մեկուսացումը մշակութային փոխայցելությունների միջոցով; կամ ներկայիս և ապագա սերունդներին վստահեցնելը, որ նրանք կարող են դառնալ իրենց սեփական ճակատագրի ճարտարապետները — մենք հավատարիմ ենք կյանքի յուրաքանչյուր փուլում աճի և զարգացման խթանմանը

Մեր Տեսլականը

Այս հնագույն երկրի և քաղաքակրթության ժողովուրդը նոր ուժով է նայում իր ապագային։ Կենսունակ գյուղական համայնքները կազմում են այս բարգավաճ ազգի հիմքը, որը միավորված է իր ապագայի հանդեպ հավատով և համոզմունքով։ Այստեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ ամենափոքրից մինչև ամենատարեցը, գիտակցում է իր կենսականորեն կարևոր դերը իրենց միասնական ճակատագրի կերտման գործում։ Այսօրվա յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր գործողություն ճանապարհ է հարթում խոստումնալից ապագայի համար։ Այդ խոստումը կյանքի է կոչվում յուրաքանչյուր նոր կյանքի ծննունդով, յուրաքանչյուր նոր ընտանիքի ձևավորմամբ և յուրաքանչյուր անհատի ներուժի լիարժեք իրագործմամբ՝ բացահայտելով նրանց Աստծուց շնորհված յուրահատուկ պարգևներներն ու տաղանդները։

Երեխաները ոչ միայն ապագան են, այլև բարեկեցիկ, կայուն և փոխկապակցված աշխարհի ճարտարապետները։

Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամը, հատկապես սահմանամերձ գյուղական համայնքներում, արդյունքն է կործանարար երկրաշարժերի և պատերազմների, որը էլ ավելի է խորացել ծնելիության ցածր մակարդակով և բարձր արտագաղթով։