Յուրաքանչյուր երեխա…Յուրաքանչյուր ընտանիք…

Ոչ մի մայր չպետք է իրեն եսասեր զգա նոր կյանք այս աշխարհ բերելու համար։ Ոչ մի ընտանիք չպետք է զգա, թե հերոսություն է անում պարզապես ապրելով իր տանը՝ իր պապենական հողի վրա, այն հողի վրա, որտեղ ապրել են իր պապերն ու նախնիները հազարավոր տարիներ։ Սակայն սա է իրականությունն այսօրվա Հայաստանի մեծ մասի համար, հատկապես այս փոքր երկրի սահմանամերձ համայնքներում։

Կործանարար երկրաշարժերն ու պատերազմները թուլացրել  են մեր սահմանամերձ համայնքներն ու խոցելի դարձրել մշտական վտանգներին, վտանգելով այդ համայնքների գոյությունն անգամ։ Մեզնից խլել են ամենաթանկն ու ամենաարժեքավորը՝ մարդկային կապիտալը, մեր կենսախինդ երիտասարդների կյանքը, որոնք կարող էին շարունակել ապրել ու արարել, տարածել ուրախություն ու բարություն, լինել մեր հայրենիքի պաշտպաններն ու հաջորդ սերնդի հետ կապող կամուրջը ։

Պատերազմներում ընկածների հիշատակին և նրանց գերագույն զոհաբերությանն արժանի հարգանքի լավագույն ձևը նոր, լուսավոր կյանքեր ապահովելն է՝ կյանքեր, որոնք շարունակելու են կրել նրանց կրակված ջահը և իրականացնելու են նրանց երազանքները, ովքեր պարզապես այդ հնարավորությունը չունեցան։ Յուրաքանչյուր նոր կյանք խոստում է ապագայի համար, հույսի փարոս, որը կարող է վերակառուցել ու ամրապնդել մեր համայնքները՝ պատվելով անցյալն ու ներդրում կատարելով ավելի պայծառ, կայուն ապագայի մեջ։

Մեր սահմանամերձ գյուղերը հանդիսանում են Հայաստանի դարպասները, և հենց այդ դարպասներով պետք է ամրացնենք Մայր Հայաստանի ուժը։ Մենք պետք է դրանք դարձնենք ամրոցներ՝ լի ուժով ու տոկունությամբ, որտեղ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր նորածին կդաստիարակվի ու կպաշտպանվի մեր ազգի սիրով լի գրկում։

Երբ մեր սրտերը բաբախում են որպես ՄԵԿ սիրտ, չկա այնպիսի մի մարտահրավեր, որ մենք չենք կարող հաղթահարել։ Եկեք կրկին լցնենք մեր տները նորածինների ուրախ ճիչերով՝ որպես ապացույց մեր անսասան վճռականության ու տոկունության՝ ի հեճուկս դժվարությունների։

Ես հավատում եմ իմ ժողովրդի ուժին ու տոկունությանը և միասնության զորությանը՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում ենք ապրում։

Յուրաքանչյուր նվիրատվություն ընդունվում է երախտագիտությամբ՝ որպես Ձեր սիրո և նվիրումի գրավական՝ օգնելու ընտանիքներին խնամելու ու հոգալու իրենց երեխաներին։

Հայաստանի երեխաները երախտապարտ են Ձեր կարեկցանքի, սիրո, առատաձեռնության և ամենամեծ պարգևի համար՝ ՀՈՒՅՍԻ։

Ռուզան Խերանյան

Նախագահ և Հիմնադիր
Հայաստանի Երեխաների Հրատապ Օգնության Հիմնադրամ
ՍԵՐԱ